ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցից տարհանումը ակն բանից հետո, երբ նավի վրա հարձակում է արձանագրվել
Քաղաքական
12:47 26/06/2026
Աշխարհ

ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցից տարհանումը ակն բանից հետո, երբ նավի վրա հարձակում է արձանագրվել

ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը (ՄԾԿ) դադարեցրել է Հորմուզի նեղուցով տարհանման գործողությունը՝ բեռնատար նավի վրա հարձակումից հետո։ Այդ մասին Կազմակերպությունն է հայտարարություն տարածել։

«ՄԾԿ տարհանման ծրագրի մեկնարկից հետո, որն արդեն հաջողությամբ տարհանել է մի քանի նավ, ես որոշել եմ ժամանակավորապես կասեցնել դրա իրականացումը՝ ապահովելու համար, որ մեր տարհանման ցուցակում գտնվող նավերի, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր նավերի համար շարունակվեն անհրաժեշտ անվտանգության երաշխիքները», - ասել է ՄԾԿ գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը։

Նա ասել է, որ տեղեկացել է ուրբաթ օրը Օմանի ծոցում Հորմուզի նեղուցով անցնող, բայց ՄԾԿ տարհանման ծրագրի շրջանակներում չանցնող նավի վրա տեղի ունեցած հարձակման մասին։

«Ծովագնացների անվտանգությունը մնում է առաջնային, համակարգված մոտեցումը և նավագնացության անվտանգությունն ապահովելու համար տարհանման ծրագիրը կդադարեցվի մինչև լրացուցիչ տեղեկություններ ստանալը»,- եզրափակել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցից տարհանումը ակն բանից հետո, երբ նավի վրա հարձակում է արձանագրվել