Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան
Քաղաքական
13:20 27/06/2026
Հայաստան

Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան

«Ես գտնում եմ, որ Սահմանադրական դատարանը պետք  օգտվի լիազորությունից և վերաքվեարկություն նշանակի Հայաստանի ողջ տարածքում»,-Սահմանադրական դատարանում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանն ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։ 

Նա նշեց, որ չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները։ 

«Չի կարող 4 տոկոս հաղթահարած քաղաքական ուժը ԿՀԸ-ի և  ընտրական հանձնաժողովների թերի աշխատանքի արդյունքում տուժի։

Պարզ մաթեմատիկական խնդիր է»,- ասաց Օրբելյանն ու ընդգծեց, որ ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն։ 

Ըստ նրա, եղել են այնպիսի խախտումներ, որ ընտրությունների արդյունքներում անհնար է որոշել անձնաց քվեարկության իրական կամահայտնությունը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder