Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
Հասարակություն
17:26 28/06/2026
Աշխարհ

Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել

Սաուդյան Արաբիայում առնվազն 14 մարդ է զոհվել Aramco էներգետիկ ընկերությանը պատկանող ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է SPA պետական ​​լրատվական գործակալությունը։

«Սաուդյան Aramco ընկերությանը պատկանող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Ռաս Տանուրա շրջանում, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 14 մարդիկ», - ասվում է հայտարարության մեջ։

Նաև պարզաբանվում է, որ բոլոր զոհերը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder