Այն փաստարկները, որոնք ներկայացվում են ՍԴ-ում, որևէ կերպ չեն կարող հանգեցնել ընտրությունների անվավեր ճանաչելուն. Ջուլհակյան
Քաղաքական
17:51 29/06/2026
Հայաստան

Այն փաստարկները, որոնք ներկայացվում են ՍԴ-ում, որևէ կերպ չեն կարող հանգեցնել ընտրությունների անվավեր ճանաչելուն. Ջուլհակյան

«ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործը որևէ հեռանկար չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ 

Նա միաժամանակ հավելեց, որ սա իր դիրքորոշումն է, որևէ կերպ չի փորձում կողմնորոշել ՍԴ-ին, կամ ազդել նրանց որոշման վրա։ 

«Ակնհայտ է՝ այն փաստարկները, որոնք ներկայացվում են նիստի ժամանակ, այն փաստարկները, որոնք ներկայացված են դիմումներում, որևէ կերպ չեն կարող հանգեցնել ընտրությունների անվավեր ճանաչելուն»,- ասաց Արուսյակ Ջուլհակյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder