ՔՊ-ն է ատելnւթյшն խոսքի իրացումն իրականացրել, ծրագրերից շեղվել. Վարդևանյանը՝ ՍԴ դատավորին
Քաղաքական
12:01 29/06/2026
Հայաստան

ՔՊ-ն է ատելnւթյшն խոսքի իրացումն իրականացրել, ծրագրերից շեղվել. Վարդևանյանը՝ ՍԴ դատավորին

«Ձեր կարծիքով, դիրքորոշմամբ, վերջին խորհրդարանական ընտրությունների համատեքստում քաղաքական պայքարը ծավալվել է միջկուսակցական, գաղափարական, ծրագրային հարթությունո՞ւմ, թե՞ միջանձնային»։ ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանն այս հարցը ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն ուղղեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցչին, փաստաբան Արամ Վարդևանյանին։

Վարդևանյանը պատասխանեց, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքն այն ներկայացրել է  ծրագրային տրամաբանության ներքո՝  ընդգծելով, իհարկե,   քաղաքական պատասխանատվություն ստանձնող անձին՝ Սամվել Կարապետյանին, ինչը չեն կարող ասել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասով։ 

«ՔՊ-ի կողմից է ատելության խոսքի իրացումն իրականացվել, դրա վերաբերյալ ունենք իրավական փաստական տվյալը, և այն, ինչ իրացվում է այդ պահին էլ գործադիր իշխանության ղեկավարի լծակներն ունենալու պայմաններում, դրա ազդեցության աստիճանն անհամադրելի է որևէ այլ ուժի կողմից նման բառամթերք, ծրագրերից նման կերպ շեղվելու իրավիճակի հետ»,- ասաց Ա. Վարդևանյանը։

Նա ընդգծեց, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքն խոչընդոտների է հանդիպել, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա։

«Դրա վառ օրինակներից է՝ Սամվել Կարապետյանի տնային կալանքի պայմանը, այն քրեական հետապնդումների ինտենսիվությունը, կոնկրետ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններով զուգորդված»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder