Հրաշքով փրկվածները. Աղետալի երկրաշարժից օրեր անց փրկարները փլատակներից ողջ են դուրս բերում 9 ամսական երեխային ու նրա մորը
Հասարակություն
15:15 29/06/2026
Հայաստան

Հրաշքով փրկվածները. Աղետալի երկրաշարժից օրեր անց փրկարները փլատակներից ողջ են դուրս բերում 9 ամսական երեխային ու նրա մորը

Աղետալի երկրաշարժներից օրեր անց ամերիկացի փրկարարները Վենեսուելայում փլուզված շենքերից մեկի փլատակներից ողջ են դուրս բերել  9 ամսական երեխայի ու  նրա մորը։ Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։

«Նույնիսկ անհավանական դժվարությունների դեպքում հույսը չի կորում։ Փրկված յուրաքանչյուր կյանք հաղթանակ է», - գրել է Պետդեպարտամենտը X-ում հրապարակած տեսանյութին կից։

Փրկարարական խմբի տվյալներով՝ և՛ նորածինը, և՛ նրա մայրը փլատակներից դուրս բերելիս ստացել են թեթև վնասվածքներ։

ԱՄՆ-ն ուղարկել է ավելի քան 200 որոնողական-փրկարարական խմբեր՝ չորեքշաբթի օրվա երկրաշարժերի հետևանքով առաջացած լայնածավալ ավերածություններին արձագանքելու համար, որոնց հետևանքով վիրավորվել է ավելի քան 3300 մարդ։ Զոհերի թիվը գերազանցել է 1400-ը։

Կարակասի իշխանությունները հայտնել են, որ շաբաթ օրվանից ի վեր փլատակներից փրկվել է առնվազն 200 մարդ։ Մոտ 51000 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder