Մի նախկին էլ Փաշինյանն է, մինչև առ այսօր վախի մեջ է. Հարցում
Հասարակություն
12:49 30/06/2026
Հայաստան

Մի նախկին էլ Փաշինյանն է, մինչև առ այսօր վախի մեջ է. Հարցում

Արմավիրում անցկացված հարցման ընթացքում քաղաքացիները տարբեր գնահատականներ են հնչեցրել Նիկոլ Փաշինյանի իշխանավարման վերաբերյալ։

Հարցման մասնակիցներից մեկը նշել է, որ իշխանությունները հասարակության մեջ վախի մթնոլորտ են ստեղծում՝ կալանավորումներով, ձերբակալություններով և կոշտ քաղաքական հռետորաբանությամբ։

Մեկ այլ քաղաքացի անդրադարձել է քաղաքական մեծամասնության թեմային՝ հիշեցնելով Փաշինյանի նախկին հայտարարությունները և հարց բարձրացնելով, թե արդյոք ներկայիս քաղաքական իրավիճակը համապատասխանում է այդ հայտարարություններին և արդյոք պատերազմ կլինի թե ոչ։

Հարցվածների շրջանում հնչել են նաև սոցիալ-տնտեսական դժգոհություններ։ Ոմանք նշել են, որ կենսաթոշակների բարձրացումը չի փոխհատուցում քանի որ ապրանքները զգալիորեն թանկացել են։

Քաղաքացիներից ոմանք նաև մտահոգություն են հայտնել իրավապահ համակարգի գործունեության վերաբերյալ՝ պնդելով, որ հասարակության մեջ առկա է անորոշության և ճնշման զգացում, իսկ որոշ քրեական գործերի հրապարակայնացման ձևը լրացուցիչ լարվածություն է ստեղծում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder