Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առկա փաստերը հիմք են տալի պնդելու, որ ՍԴ-ն առնվազն պետք է կայացնի մանդատների վերաբաշխման որոշում. Օրբելյան
«Առկա փաստերը հիմք են տալի պնդելու, որ այն դեպքում, եթե դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի ընտրության արդյունքները, առնվազն պետք է կայացնի անվավեր ճանաչելու և մանդատների վերաբաշխման որոշում» ,-ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանն ունեցած եզրափակիչ ելույթում ասաց ՍԴ-ում ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։
Նա նշեց, որ ԿԸՀ-ն ոչ թե սխալ է հաշվել ԲՀԿ-ի ստացած ձայները, այլ սխալ է փոխանցվել աղյուսակին. «Սա ֆունդամենտալ խնդիր է. մի բան է, երբ մենք հաշվարկի ժամանակ ընտրատեղամասում սխալ ենք հաշվում, դրա գործիքը վերահաշվարկն է, մի բան է, որ ճիշտ հաշվել են, արձանագրությունը ճիշտ գրել են, ԿԸՀ-ն չի կարողանում այդ թվերն ինչ-որ ձևով մուտք անել։
Ի՞նչ է տեղի ունենում. կամպյուտերում այդ թվերն ուղղում են, այդ պահի դրությամբ ԿԸՀ-ն արդեն գիտի, որ ԲՀԿ-ն հաղթահարում է շեմը»։
ԲՀԿ-ն պահանջում է ընտրության արդյունքների ամբողջությամբ անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում կամ մանդատների վերաբաշխում։
Արամ Օրբելյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։