Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանը պետք է տարբեր երկրների հետ ունենա փոխհարաբերություն, թույլ չտա իրեն օգտագործել. Հարցում
«Մոռացեք, որ Հայաստանը կարող է իր գյուղմթերքն արտահանել Ադրբեջան կամ Թուրքիա, գյուղացին արևի տակ ճռռալու է, իր ապրանքը վերցնելու է, գնա Մեյմանդարի կամ Մալաթիայի շուկա, ժամ առ ժամ համ ապրանքի որակն ընկնի, համ գինն ընկնի»,-ասում է քաղաքացին՝ խոսելով Ռուսաստան հայկական գյուղմթերքի արտահանման հետևանքների մասին։
Ի՞նչ կտա Հայաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը։ Այս թեմայով հարցման մասնակիցների կարծիքով, դրանից որևէ լավ բան սպասել պետք չէ։
Մի կին խորհուրդ է տալիս Հայաստանի իշխանություններին բոլոր երկրների հետ պահպանել լավ փոխհարաբերություններ, թույլ չտալ, որ Հայաստանին օգտագործեն այս կամ այն երկրի շահերի համար։
«Պետք է բազմակողմանի լինի, մենք Ռուսաստանում էլ մենք շատ հայրենակիցներ ունենք, նրանց մասին էլ պետք է մտածենք, մյուս երկրներում էլ Սփյուռք ունենա, պետք է իրենց մասին մտածենք»,-ասում է հարցման մասնակից կինը։
Մեկ այլ քաղաքացի հարց է տալիս՝ ո՞նց են գնում Եվրոպա, Թուրքիայի՞ի միջոցով։
«Աում են՝ 17 հազար ծաղիկ ուղարկեցինք Եվրոպա, բայց մեկ մլն հատ էլ թափեցին»,-սրտնեղում է տարեց տղամարդը։
Մանրամասները՝ տեսանյութում։