Շնորհավորե՞լ է Արթուր Հովհաննիսյանը Արուսյակ Մանավազյանին
Քաղաքական
22:54 02/07/2026
Հայաստան

Շնորհավորե՞լ է Արթուր Հովհաննիսյանը Արուսյակ Մանավազյանին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փակ նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքում վարչության անդամ, պատգամավոր Արուսյակ Մանավազյանն ընտրվել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու։ Հիշեցնենք, որ այս պաշտոնի համար առաջադրվել էր նաև ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Մանավազյանը վարչության նիստից հետո հայտարարել է, որ Ա. Հովհաննիսյանը շնորհավորել է իրեն.

«Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, և մենք շատ գործընկերային ենք։ Սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում»։

Մանավազյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է  հայտնել կուսակիցներին վստահության համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder