Եվրոպական հանձնաժողովի նախագահը Հայաստանում է
Քաղաքական
10:21 02/07/2026
Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի նախագահը Հայաստանում է

Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, ում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունենալու  Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպումը:
Ն.Փաինյանն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

Հիշեցնենք, որ նախօրեին Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Բաքվում էր, հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder