Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տիգրան Արզաքանցյանը մանրամասներ է պատմել. Շատ եմ ցավում, շատ վատ եմ զգում, մինչև վերջ պայքարել եմ
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը մանրամասներ է պատմել Նատալյա Ռոտենբերգի՝ բռնության վերաբերյալ հայտարարությունների մասին։ Նա նշել է, որ ինքը բարի մարդ է, բռնություն բառը ոչ իր, ոչ իր ընտանիքի, որ էլ իր տիկնոջ հետ կապ ունենալ չի կարող, ինքը տիկնոջ հանդեպ եղել է սիրով ու հարգանքով։
Արզաքանցյանը որոշ մարդկանց մեղադրում է իր ընտանիքում խառանկչություններ անելու համար, շատ է ցավում, որ իր տիկինը վատ հոսանքի ազդեցությամբ դիմել է ոստիկանություն։
«Ես չեմ սիրում մութ բան լինի իմ կյանքի մեջը։ Որոշել էի չխոսել այս թեմայի մասին, բայց քանի որ շատ հարցեր եմ ստանում, որոշեցի ներկայացնել իմ դիրքորոշումը։
Մեր առաջին լուրջ վեճը եղել է հեռախոսազրույցի ընթացքում, ու ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող էի հեռախոսով բռնություն գործադրել, մինչդեռ այսօր հենց այդպիսի մեղադրանքներ են հնչում իմ հասցեին։
Համոզված եմ նաև, որ այս իրավիճակի վրա իր ազդեցությունն է ունեցել մի մարդ, ում ես շատ լավ ճանաչում եմ։ Անուններ չեմ նշի, բայց ուզում եմ հիշեցնել՝ կյանքում գործում է բումերանգի օրենքը, և յուրաքանչյուր մարդ մի օր պատասխան է տալիս իր խոսքերի ու արարքների համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։