Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վենեսուելայում փլատակներում 8 օր մնացած տղամարդու կյանքը կարողացել են փրկել. Նրան դուրս են բերել 140 տոննա կշռող քարերի տակ
Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո, փլատակների տակ ութ օր մնացած տղամարդուն կարողացել են փրկել հիվանդանոցում՝ հայտնում է BBC-ն։ Նրան դուրս են բերել 140 տոննա կշռող փլատակներից երկրաշարժից ավելի քան 100 ժամ անց։
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը այցելել է տղամարդուն հիվանդանոցում։ Հինգշաբթի օրը մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ Ռոդրիգեսը երկրաշարժերն անվանել է բնական ողբերգություն այնպիսի մասշտաբով, որը իրենք երբեք չէին պատկերացնի։
«Մենք արել ենք մեր ուժերի սահմաններում եղած ամեն ինչ, և կշարունակենք անել մեր ուժերի սահմաններում եղած ամեն ինչ, և ավելին», - չընդունելով այն քննադատությունը, որ կառավարությունը չափազանց դանդաղ է արձագանքել աղետին լրագրողներին ասել է Ռոդրիգեսը։
Երեկվա դրությամբ հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով հաստատվել է 2595 մարդու մահը, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում։