Թմրանյութ ապօրինի պահելու գործով կին և տղամարդ են ձերբակալվել
Իրավունք
14:55 03/07/2026
Հայաստան

Թմրանյութ ապօրինի պահելու գործով կին և տղամարդ են ձերբակալվել

Թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողներն իրացրին հունիսի 23-ին։

Առավոտյան ժամը 6․50-ին մայրաքաղաքի Գարեգին Հովսեփյան փողոցում ոստիկանները ձերբակալեցին 35-ամյա տղամարդու և 44-ամյա կնոջ։ Իրենց վարած ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխեցին բաժին, «Տոյոտա» մակնիշի մեքենան կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 25-ին մեքենան խուզարկվեց։ 

Հայտնաբերվեց ընդհանուր 49 գրամ մարիխուանայով լցված 30 փաթեթ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թմրանյութ ապօրինի պահելու գործով կին և տղամարդ են ձերբակալվել