Սևան-Մարտունի ավտոճանապարհին միմյանց են բախվել «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր
Հասարակություն
12:36 04/07/2026
Հայաստան

Սևան-Մարտունի ավտոճանապարհին միմյանց են բախվել «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղաքունիքի մարզում։ Ժամը 07։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Գավառ քաղաքի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 72-ամյա Ռուբիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 33-ամյա Արման Բ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդներից Ռուբիկ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սևան-Մարտունի ավտոճանապարհին միմյանց են բախվել «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր