Արտակարգ դեպք Երևանում․ Էլեկտրական լարերն ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսի վրա
Հասարակություն
13:28 04/07/2026
Հայաստան

Արտակարգ դեպք Երևանում․ Էլեկտրական լարերն ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսի վրա

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում, Մյասնիկյան Պողոտայում՝ Երևանի կենդանաբանական այգու մոտ Ռաջու Հ․-ն վարելով Տ1 երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսը սնուցման հոսանքընդունիչ ձողը (շտանգա) վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են Արամ Ա․-ի վարած, թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի վրա։

Shamshyan.com-ը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վլադ Մկրտչյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սամվել Իսախանյանը և կրտսեր պարեկ Արտյոմ Թորոսյանը։ Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։


 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արտակարգ դեպք Երևանում․ Էլեկտրական լարերն ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսի վրա