Նարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելը
Քաղաքական
21:38 05/07/2026
Հայաստան

Նարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելը. 

«2024-ին Վրաստանի ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանը և չվերցնել իր մանդատները՝ փորձելով լեգիտիմության ճգնաժամ ստեղծել 53% ստացած իշխանության համար։

Սակայն արդյունքը եղավ հակառակը. միատարր խորհրդարանն ու ընդդիմության բացակայությունը ոչ թե թուլացրին, այլ ավելի ամրապնդեցին իշխող ուժին, որի վարկանիշը 2026 թվականին հասել է ռեկորդային 56%-ի»։

Այսօր ավելի վաղ նա հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder