Վարդավառի օրը՝ հուլիսի 12-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելուների համար
Հասարակություն
14:33 06/07/2026
Հայաստան

Վարդավառի օրը՝ հուլիսի 12-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելուների համար

Հաշվի առնելով հանրապետությունում տիրող հրդեհավտանգ իրավիճակը և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ հուլիսի 12-ին արգելոցը փակ կլինի բոլոր տեսակի այցելությունների համար։

Հնարավոր հրդեհների և դրանց ծանր հետևանքների կանխարգելման նպատակով հորդորում են.

արգելոցի և հարակից տարածքներում խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդներ, չայրել չոր խոտ կամ կենցաղային աղբ,

խարույկ վառել միայն դրա համար նախատեսված վայրերում և հեռանալուց առաջ այն ամբողջությամբ մարել՝ ջրով կամ հողով,

տարածքում չթողնել ապակյա շշեր կամ ապակու բեկորներ, որոնք կարող են նպաստել հրդեհի առաջացմանը,

մշտապես ցուցաբերել զգոնություն և պատասխանատու վերաբերմունք բնության նկատմամբ։

«Խնդրում ենք աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությանը և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանը՝ անտառային հրդեհների կանխարգելման, ինչպես նաև արգելոցային ռեժիմի պահպանության աշխատանքների արդյունավետ իրականացման գործում»,-հայտնում են արգելոցից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարդավառի օրը՝ հուլիսի 12-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելուների համար