էն մարդու չուչելներն էլ գողացան. Սամվել Կարապետյանը՝ Ծառուկյանի դեմ հետապնդումների մասին
Քաղաքական
15:59 07/07/2026
Հայաստան

էն մարդու չուչելներն էլ գողացան. Սամվել Կարապետյանը՝ Ծառուկյանի դեմ հետապնդումների մասին

«Ապօրինությունները շարունակվում են»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերեր, գործարար Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներին։

Նա ասաց՝ մեր երկրում վերջին տարիներին բացարձակ ներդրումներ չեն եղել,  դրա համար իշխանություններն այդ առումով մեծ վտանգ չեն տեսնում։

«Բայց ես մեծ վտանգ եմ տեսնում, իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե ներքին, թե արտաքին ներդրողներին։ Ծառուկյանը գլխավոր ներդողներից մեկն էր, էն մարդու չուչելներն էլ գողացան, հիմա ի՞նչ պիտի անեն․ Առյուծներին ոչինչ, կզարթնացնեն, կտանեն Ազգային ժողով, չուչելները, չհասկացա, ինչի՞  տարան»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ քննչական կոմիտեն երեկ հայտարարեց՝ կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։ Ըստ ՔԿ-ի, ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս:

Գ.Ծ.-ի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգարվվել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder