ՀՀ կառավարությունը հավաստիացրել է՝ «Թրամփի ուղու» իրականացման հետևանքով Իրանի համար որևէ մարտահրավեր կամ սպառնալիք չի ստեղծվի.Դեսպան
Քաղաքական
11:25 08/07/2026
Հայաստան

ՀՀ կառավարությունը հավաստիացրել է՝ «Թրամփի ուղու» իրականացման հետևանքով Իրանի համար որևէ մարտահրավեր կամ սպառնալիք չի ստեղծվի.Դեսպան

«Հայ-իրանական  հարաբերությունների օրակարգային հարցերը պետք է լինեն և դրանք են այս նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումն ու հնարավոր մարտահրավերների վերացումը»,- ասուլիսում ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Խալիլ  Շիրղոլամին՝ պատասխանելով հարցին, թե Թեհրանն ի՞նչ դիրքորոշում ունի ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ։

Նա նշեց, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև  հուշագրի  ստորագրումից դեռ 20 օր է անցել, բայց այս ընթացքում ականատես են եղել խախտումների. «Ուստի, Իրանի շատ լեգիտիմ  և տրամաբանական անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է  հստակ արձագանք ստանա  ու պատասխան տրվի այդ անհանգստություններին»։ 

«Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այդ նախագծի իրականացման հետևանքով ԱՄՆ ներկայության արդյունքում որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի»,- ասաց դեսպանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ կառավարությունը հավաստիացրել է՝ «Թրամփի ուղու» իրականացման հետևանքով Իրանի համար որևէ մարտահրավեր կամ սպառնալիք չի ստեղծվի.Դեսպան