8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան
Քաղաքական
09:34 09/07/2026
Հայաստան

8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան

«8 տարի է՝ իրավապահ ողջ համակարգը փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը։ Քրեական գործերի տարափ, արանքում՝ արդարացման և կարճման որոշումներ, կեղծ մեղադրանքներ, զրպարտություն ու կոտրած տաշտակ»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, ՔՊ-ի կցորդի կարգավիճակում հայտնված դատաիրավական համակարգը հուսահատ ճիգեր է գործադրում՝ ապացուցելու անապացուցելին։

«Դրված խնդիրներն ու նպատակները պարզ են՝ Սերժ Սարգսյանի ստվերի դեմ պատերազմից մինչև հրապարակային խոստումներ, որոնց մերկությունը վաղուց հայտնի է»,- գրել է Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան