Պայքարի մեջ է մտնում բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը
Սպորտ
12:58 10/07/2026
Հայաստան

Պայքարի մեջ է մտնում բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը

Սլովակիայում հուլիսի 10-ից 19-ը ընթանալու է Եվրոբասկետ Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցում է նաև բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը: Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սևակ Քեթենջյանը հավաքականի կազմում ընդգրկել է 12 խաղացողի՝

Վալերի Աղաջանյան

Քսավիեր Կիլիսլյան

Ռաֆայել Մասումյան

Դավիթ Վարդանյան

Դենիել Սանամյան

Գրեգորի Ղազարյան

Ջահմել Բրյուս

Ներսես Ավագյան

Ստեֆան Կարիբյան

Գևորգ Մանուկյան

Ամասիա Դայան

Էնդրյու Ֆեդերսպիել

Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը մասնակցում է 21 երկրի հավաքական, որոնք բաշխված են 4 խմբերում: Մեր ընտրանին C խմբում է: Հայաստանի հավաքականի մրցակիցներն են՝ Կոսովո, Պորտուգալիա, Իսլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կիպրոս:

Տղամարդկանց Հայաստանի Մ20 հավաքականի խաղացանկը՝

Հուլիսի 10 | Հայաստան - Իսլանդիա | 15:30

Հուլիսի 11 | Պորտուգալիա - Հայաստան | 15:00

Հուլիսի 12| Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա | 22:30

Հուլիսի 14 | Կոսովո - Հայաստան | 23:00

Հուլիսի 15 | Կիպրոս - Հայաստան | 17:30։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder