Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծված են. դատարանը հրապարակել է վճիռը
Իրավունք
17:44 10/07/2026
Հայաստան

Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծված են. դատարանը հրապարակել է վճիռը

Աժ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգն այլևս պաշտոնապես ամուսնալուծված են։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակել է վճիռը՝ բավարարելով Ռոտենբերգի հայցը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է Նատալյա Ռոտենբերգի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Զույգը միասին ապրել է 8 տարի, այս տարվա մայիսի 15-ին Նատալյա Ռոտենբերգը հայց է ներկայացրել դատարան՝ ամուսնալուծության պահանջով։

 Ինչ վերաբերում է ՔԿ-ում քննվող քրեական վարույթին, փաստաբանը տեղեկություն չունի վարույթի ընթացքից, Տիգրան Արզաքանցյանի և Նատալյա Ռոտենբերգի մասնակցությամբ առերեսումներ չեն եղել, տեղեկություն չկա, թե Արզաքանցյանն ինչ կարգավիճակ ունի։ Միակ գործողությունը՝ Նատալյա Ռոտենբերգը տուժող է ճանաչվել, կիրառվել է պաշտպանական միջոց։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին՝ հայտնելով ամուսնու կողմից իր նկատմամբ բռնության մասին։ Իրավապահ մարմիններն առայժմ չեն մեկնաբանում դեպքը՝ հղում կատարելով մասնավոր կյանքի գաղտնիությանը, Արզաքանցյանը, սակայն, այսօր պաշտոնապես հաստատել է, որ կինն իրապես հաղորդում ներկայացրել է՝ գտնվելով «չար մարդկանց» ազդեցության ներքո։ Նա պնդել է, որ որևէ բռնություն երբեւէ չի գործադրել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծված են. դատարանը հրապարակել է վճիռը