Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնում, իսկ նոր գումարման ԱԺ-ում նա չի լինի
Քաղաքական
10:36 11/07/2026
Հայաստան

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնում, իսկ նոր գումարման ԱԺ-ում նա չի լինի

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում:

«2026 թվականի հուլիսի 13-ից օգոստոսի-2-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում:

 2026 թվականի հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ»,- իր իսկ մասին արված կարգադրությունը Սիմոնյանը ստորագրել է հուլիսի 10-ին։

Արձակուրդից հետո Ալեն Սիմոնյանը չի վերադառնա ԱԺ, քանի որ արդեն հայտարարվել է՝ նրա թեկնածությունը ՔՊ-ն չի առաջադրելու ԱԺ նախագահի պաշտոնում, իսկ Սիմոնյանն էլ հայտնել է, որ  մանդատը չի վերցնելու, 

Գործող 8-րդ գումարման Ազգային ժողովն իր լիազորությունները կշարունակի մինչև օգոստոսի 2-ը։ Օգոստոսի 3-ին տեղի կունենա նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ ՔՊ-ն  ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրի Ռուբեն Ռուբինյանին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder