Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանը հայտարարել է՝ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները
Իրավունք
09:35 11/07/2026
Տարածաշրջան

Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանը հայտարարել է՝ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները

Հուլիսի 10-ին Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է քննարկել Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլ անձանց բողոքները։ 

Իր խոսքում Արկադի Ղուկասյանը  նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչեց առաջադրված մեղադրանքներում։

Բակո Սահակյանի պաշտպանը դատարանից խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։ Մյուս պաշտպանն էլ դատարանին խնդրել է չեղյալ համարել 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը, արդարացնել իր պաշտպանյալին և բավարարել վերաքննիչ բողոքը։ Իր ցուցմունքում  Բ. Սահակյանը նույնպես չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները։

Հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 14-ին։

Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել  Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև Արցախի խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանի, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար (2015-2018) գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանին։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են  20 տարվա ազատազրկման,  դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական օրենսդրությամբ 65 տարին լրացած ամբաստանյաները համարվում են տարեցներ, արգելվում է  ցմահ ազատազրկում պատժատեսակի կիրառումը նրանց նկատմամբ։ Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը,Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյանը և Արայիկ Հարությունյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder