Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսպանիան պայքարում է ամենամահացու անտառային հրդեհներից մեկի դեմ, զnhերի թիվը հասել է առնվազն 12-ի
Իսպանիայի հարավ-արևելքում Ալմերիայի նահանգի Բեդար գյուղի շրջակայքում բռնկված հրդեհի հետևանքով, պաշտոնական տվյալներով, զոհվել է առնվազն 12 մարդ, որոնց թվում՝ չորս բրիտանացի, ևս 23 մարդ համարվում է անհետ կորած; Այս մասին հայտում է BBC-ն։
Տեղական իշխանությունները զգուշացնում են, որ զոհերի թիվը կարող է աճել։
Հրդեհը, որը արագ տարածվել է մոտ 40°C շոգի, ուժեղ քամիների և ծայրահեղ չոր եղանակի պայմաններում, հավանաբար կապված է էլեկտրահաղորդման գծի անջատման հետ, թեև էլեկտրաէներգիայի ընկերությունները հերքում են այդ վարկածը։
Անդալուսիայի առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարար Անտոնիո Սանսը նշել է, որ զոհերի մեծ մասը կարող է օտարերկրյա քաղաքացիներ լինել։ Բելգիայի իշխանությունները նույնպես փորձում են կապ հաստատել այն քաղաքացիների հետ, որոնցից դեռևս տեղեկություններ չկան։
Տարհանված բնակիչներից մեկը BBC-ին պատմել է, որ տեսարանը կարծես ռումբի պայթյունից հետո առաջացած ծխի սնկաձև ամպ լիներ։ Տեղական պաշտոնյաների խոսքով, զոհվածներից մի քանիսը չեն օգտվել առաջարկված տարհանման երթուղիներից, թեև դեռ պարզ չէ, թե որքան արդյունավետ են փոխանցվել նախազգուշացումները։
AEMET ազգային օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ այսօր եղանակային պայմանները կբարելավվեն, ինչը կարող է նպաստել հրդեհաշիջման աշխատանքներին։
Այս ողբերգությունն արդեն դասվում է Իսպանիայի պատմության ամենամահաբեր անտառային հրդեհների շարքին։ Փորձագետները հիշեցնում են, որ կլիմայի փոփոխության հետևանքով Եվրոպայում աճում են ջերմային ալիքների հաճախականությունն ու ինտենսիվությունը, ինչը մեծացնում է նման աղետների վտանգը։