Ոչ ոք չգիտի, թե ինչու է կալանավորված իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, երևի «ռեժիմին պետք է եղել, կալանավորել են». Աբրահամյան
Քաղաքական
09:58 11/07/2026
Հայաստան

Ոչ ոք չգիտի, թե ինչու է կալանավորված իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, երևի «ռեժիմին պետք է եղել, կալանավորել են». Աբրահամյան

Նախընտրական և հետընտրական փուլերում այնքան մարդ են բռնել, որ միանգամից չենք էլ ֆիքսում, թե ում և երբ են կալանավորել»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա հայտնել է, որ գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ևս կալանավորված է. «Թե ինչու՝ ոչ ոք չգիտի։ Երևի բոլորի «պատճառաբանության» հիմքում մեկ բան է դրված՝ ռեժիմին պետք է եղել, կալանավորել են։

Երևի իշխանությունն ինքն էլ արդեն բռնվածների հաշիվը կորցրել է, բայց դա չի խանգարում ապօրինությունների շարքը շարունակել»,- գրել է Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոչ ոք չգիտի, թե ինչու է կալանավորված իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, երևի «ռեժիմին պետք է եղել, կալանավորել են». Աբրահամյան