Մարդիկ հարկ են վճարում, դրան գումարած ապահովագրավճար են անում, հիմա էլ ավելացավ համավճարը. Ծաղիկ Վարդանյան
Առողջություն
19:16 11/07/2026
Հայաստան

Մարդիկ հարկ են վճարում, դրան գումարած ապահովագրավճար են անում, հիմա էլ ավելացավ համավճարը. Ծաղիկ Վարդանյան

«Իրականում Հայաստանում առողջության ապահովագրական համակարգ դեռևս չկա։ Այն, ինչ հիմա գործում է, անցումային շրջան է, և պետպատվերից դեպի ապահովագրական համակարգի անցման այս շրջանը համարել են ապահովագրություն բացառապես նախընտրական շրջանում դիվիդենտներ շահելու համար»,-նշում է «Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը։

Նրա խոսքով, իշխանության գլխավոր նպատակը հենց դա է եղել, պատահական չէ նախընտրական քարոզչության ընթացքում հանդիպած ամեն տարեց մարդու հարցնում էին՝ իսկ դուք օգտվե՞լ եք ապահովագրությունից։

«Ինչո՞ւ եմ ես ասում՝ չկա ապահովագրություն, քանի որ այդ համակարգն ունի մի շարք իրեն բնորոշ հատկանիշներ, որով տարբերվում է այն համակարգից որը գործել է մինչ այժմ ու կոչվել է պետական պատվեր»,-ասաց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարդիկ հարկ են վճարում, դրան գումարած ապահովագրավճար են անում, հիմա էլ ավելացավ համավճարը. Ծաղիկ Վարդանյան