Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ
Հասարակություն
13:26 13/07/2026
Հայաստան

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանի տարածքում մթնոլորտի շրջանառությունը կլինի փոփոխական։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսի 13-15-ը Հայաստանը կշարունակի  գտնվել հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում,  ինչի արդյունքում արդեն իսկ ձևավորված  համեմատաբար բարձր ջերմային ֆոնը կպահպանվի, ամենատաք գոտին կլինի Արարատյան դաշտը, Երևանը, որտեղ հուլիսի 13-15-ը ստվերում ցերեկային ժամերին կանխատեսվում է 36-38 աստիճան տաքություն։

Հուլիսի 15-ին ուշ երեկոյան  տաք օդային հոսանքներն աստիճանաբար  կնահանջեն դեպի հարավ՝  իրենց տեղը զիջելով հյուսիս-արևմուտքից  Սև ծովի կողմից  ներթափանցող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնց ներհոսքը կտևի մինչև հուլիսի 18-ը ներառյալ։ Դրա արդյունքում հուլիսի 16-18-ը հուլիսի 15-ի համեմատ ողջ տարածքում ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին կնվազի 4-5 աստիճանով։

Մինչ հուլիսի 14-ը Հայաստանի տարածքում կլինի առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ի ուշ երեկոյան, հուլիսի 16-18 գիշերը և երեկոյան առանձին հատվածներում սպասվում է   ամրպոպային բնույթի կարճատև անձրևներ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder