ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Օրվա թեմա
10:50 13/07/2026
Հայաստան

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը Սերբիայի Պարաչին քաղաքում անցկացված «19th International Chess Festival Paracin 2026» շախմատի միջազգային փառատոնում լրացրել է միջազգային վարպետի նորմա։

Սարգիսը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը:

Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում են նաև վարպետության թեկնածու Վալտեր Գյուրջինյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Անդրեասյանը, ովքեր 6 միավորով համապատասխանաբար զբաղեցրել են 8-րդ ու 11-րդ հորիզոնականները:

 Վալտեր Գյուրջինյանը նաև 114 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder