ՔՊ խմբակցությունն այսօր էլ չի ներկայացրել Գյումրու ավագանու նիստին
Քաղաքական
12:40 15/07/2026
Հայաստան

ՔՊ խմբակցությունն այսօր էլ չի ներկայացրել Գյումրու ավագանու նիստին

Գյումրու ավագանու այսօրվա արտահերթ նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները չեն ներկայացել։ Գրանցվել է ավագանու 18 անդամ, քվորում կա։

Նիստը վարող Ավետիս Առաքելյանը մինչ օրակարգին անդրադառնալը «Մեր քաղաքը» խմբակցության անդամների փոփոխություն է եղել. Արտակ Հովսեփյանը խմբակցության ղեկավարի միջոցով ներկայացրել է ավագանու անդամի իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում, ինչի հիմքով դադարեցվել են լիազորությունները։

Թիվ 31 ԸԸՀ հունիսի 25-ի արձանագրությամբ  ավագանու անդամի մանդատը տրվել է «Մեր քաղաքը» խմբակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արա Պետրոսյանին։ Նիստը վարողը նրան մաղթեց անփորձանք ու օրինավոր աշխատանք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder