Կառավարության հուլիսի 16-ի նիստում ԹՐԻՓՓ-ի համաձայանագրի վավերացման օրինագիծ է քննարկվելու
Քաղաքական
15:16 15/07/2026
Հայաստան

Կառավարության հուլիսի 16-ի նիստում ԹՐԻՓՓ-ի համաձայանագրի վավերացման օրինագիծ է քննարկվելու

Կառավարության հուլիսի 16-ի նիստի օարակարգում ընդգրկված է ՀՀ և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի մասին հարցը։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ օրենքի նախագիծը մշակվել է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան 2026թ. հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026թ. հունիսի 4-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացումն ապահովելու նպատակով:

«Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2026թ. հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026թ. հունիսի 4-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2026թ. հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026թ. հունիսի 4-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Օրենքի նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բազմակողմանի կերպով զարգացնելու առաջնահերթություններից»,-ասվում  ՀՀ ԱԳՆ-ի մշակած օրինագծի հիմնավորման մեջ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարության հուլիսի 16-ի նիստում ԹՐԻՓՓ-ի համաձայանագրի վավերացման օրինագիծ է քննարկվելու