Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփին զայրացրել է Նեթանյահուի՝ Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու վերաբերյալ կարծիքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ դժգոհ է եղել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քննադատությունից՝ կապված Վաշինգտոնի կողմից Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու ծրագրերի հետ։ Այդ մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։
Նեթանյահուն CNN-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ վերջին F-35 կործանիչների հնարավոր փոխանցումը Թուրքիային կխախտի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը։
Axios-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ Թրամփը զայրացած է եղել այդ հայտարարությունից։
Պորտալի երկրորդ աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփը կարծում էր, որ «Բիբին իրավունք չունի» խոսելու այս հարցի շուրջ։
Ավելի վաղ՝ մեկնաբանելով Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հեռանկարը, Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դեռ չի կայացրել այդ որոշումը։ Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան Վաշինգտոնից խոստում է ստացել հինգ F-35 կործանիչ մատակարարելու վերաբերյալ։