Ինչո՞ւ է Ալիևն այդպիսի «ֆորսաժ» անում դեպի Թրամփը. Քաղաքական վերլուծաբան
Քաղաքական
11:18 17/07/2026
Աշխարհ

Ինչո՞ւ է Ալիևն այդպիսի «ֆորսաժ» անում դեպի Թրամփը. Քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, անդրադառնալով երեկվա ընթացքում Ալիևի ելույթին, Թրամփի արձագանքին, ապա դրան ի պատասխան Ալիևի մեկնաբանությանը, գրում է.

«Ադրբեջանի նախագահ Ալիեւը հնարավորինս հեռու է փորձում գնալ ԱՄՆ նախագահ Թրամփի «համապատասխան տեղի» հարցում, այն բանից հետո, երբ նա խոսքեր էր շռայլել օկուպացված Շուշիում մեդիաֆորումի ընթացքում։ 
Հետո Թրամփը իր սոցցանցում կիսվել է մի հղումով, որն Ալիեւի այդ ելույթի մասին է, որտեղ նա Թրամփին համարում է Խաղաղության մարդ, թեեւ Թրամփի կինն իհարկե Մելանյան է, ոչ թե Խաղաղությունը։

Այն բանից հետո, երբ Թրամփը կիսվում է այդ հղումով, Ալիեւն իր հերթին շնորհակալութուն է հայտնում Թրամփին, որ նա կիսվել է իր այդ ելույթի մասին հղումով։

Մի խոսքով, եթե այդպես շարունակվի, շատ հետաքրքիր է, թե Թրամփի որ մասում կհայտնվի Ալիեւը։ Սակայն հարցն այստեղ այն է, թե ինչու՞ է նա այդպիսի «ֆորսաժ» անում դեպի Թրամփը։ Ի՞նչ խնդիր ունի Ալիեւը։ Իսկ հնարավո՞ր է, որ Ալիեւը այլ ճնշման տակ է, որի «հեղինակները» նրանից ակնկալում են այստեղ այլ բնույթի «ֆորսաժ»՝ իրավիճակի լարման։

Համենայն դեպս այս ֆոնին էլ ուշադրության է արժանի, որ Հայաստանում էլ Փաշինյանն է նախաձեռնում Թրամփի ուղու ներպետական վավերացման գործընթաց, ինչն իհարկե Թրամփի այնպիսի սիրաշահում չէ, ինչպես դրսեւորում է Ալիեւը, բայց անշուշտ Թրամփին առաջին պլան բերելու ինչ որ քայլ է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder