Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի գեղասահքի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանն ասել է, որ ցանկություն է ունեցել հեռանալ սպորտից։ Այս մասին հաղորդում է Match TV-ն։
«Իհարկե, ես ուզում էի հեռանալ։ Գիտակցում ես, որ չես կարող։ Նույնիսկ ֆինանսապես, քանի որ քիչ փորձ ունես այլ ոլորտներում։ Քո աշխատանքը մարզիկ լինելն է։ Քո ամբողջ կյանքը նվիրված է եղել մրցումներին, և դու դրա համար ես ապրում», - ասել է Պետրոսյանը։
2026 թվականի Օլիմպիական խաղերում Պետրոսյանը կարճ և ազատ ծրագրերում հավաքել է 214.53 միավոր՝ զբաղեցնելով վեցերորդ տեղը։