Ովքեր են ընդունվել. բուհերը հրապարակում են ընդունելության մրցույթի արդյունքներ
Կրթություն, գիտություն
17:43 18/07/2026
Հայաստան

Ովքեր են ընդունվել. բուհերը հրապարակում են ընդունելության մրցույթի արդյունքներ

Հրապարակվել են 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի արդյունքներն  ինչպես բուհերի կայքերում, այնպես էլ ընդունվածների ցուցակները կփակցվեն բուհերում:

Հիշեցնենք, որ  2026 թվականին Հայաստանում բուհ է ընդունվել 9 620 մարդ, որից անվճար հիմունքներով, ներառյալ նաև պահուստային և նպատակային տեղերը, 1 875 հոգի, վճարովի տեղերը զբաղեցրել է 7 799 դիմորդ։ ԳԹԿ-ից հայտնում են, որ իր ընդունված կամ չընդունված լինելու մասին դիմորդը կարող է տեղեկանալ նաև մուտք գործելով dimord.am-ի իր էջ: Մրցույթից դուրս մնացած դիմորդների համար ԳԹԿ-ն մի քանի օրից կկազմակերպի լրացուցիչ մրցույթ՝ թափուր տեղերի համար:

Երևանի պետական համալսարանի  2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելության արդյունքները հասանելի են այստեղ։ 

Երևանի Միխթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի արդյունքները հասանելի են այստեղ։ 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ է ընդունվել 1380 դիմորդ։ Ընդունելության մրցույթի արդյունքները հասանելի են այստեղ։ 

Բոլոր բուհերի կայքերում հրապարակված են ընդունվողների ցուցակները։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder