Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ովքեր են ընդունվել. բուհերը հրապարակում են ընդունելության մրցույթի արդյունքներ
Հրապարակվել են 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի արդյունքներն ինչպես բուհերի կայքերում, այնպես էլ ընդունվածների ցուցակները կփակցվեն բուհերում:
Հիշեցնենք, որ 2026 թվականին Հայաստանում բուհ է ընդունվել 9 620 մարդ, որից անվճար հիմունքներով, ներառյալ նաև պահուստային և նպատակային տեղերը, 1 875 հոգի, վճարովի տեղերը զբաղեցրել է 7 799 դիմորդ։ ԳԹԿ-ից հայտնում են, որ իր ընդունված կամ չընդունված լինելու մասին դիմորդը կարող է տեղեկանալ նաև մուտք գործելով dimord.am-ի իր էջ: Մրցույթից դուրս մնացած դիմորդների համար ԳԹԿ-ն մի քանի օրից կկազմակերպի լրացուցիչ մրցույթ՝ թափուր տեղերի համար:
Երևանի պետական համալսարանի 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելության արդյունքները հասանելի են այստեղ։
Երևանի Միխթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի արդյունքները հասանելի են այստեղ։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ է ընդունվել 1380 դիմորդ։ Ընդունելության մրցույթի արդյունքները հասանելի են այստեղ։
Բոլոր բուհերի կայքերում հրապարակված են ընդունվողների ցուցակները։