Մուրացան փողոցում սպшնության դեպքով կա ձերբակալված. ՔԿ
Իրավունք
11:31 19/07/2026
Հայաստան

Մուրացան փողոցում սպшնության դեպքով կա ձերբակալված. ՔԿ

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է, այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,-այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Նախօրեին հայտնել էինք, որ ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա զոհ։

Դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։

Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, սպանվածի և մյուս մասնակիցների ինքնությունները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder