ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին
Քաղաքական
15:47 19/07/2026
Տարածաշրջան

ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԱԷՕԻ) հայտնել է ԱՄՆ ուժերի կողմից ատոմակայանի շինհրապարակի վրա հարձակման մասին։

«Կիրակի օրը, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 3:39-ին, Միացյալ Նահանգները մի քանի հրթիռներ արձակեց Դարկհովեյնում գտնվող ատոմակայանի շինհրապարակի վրա՝ խախտելով միջազգային իրավունքը», -«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, նշել է գործակալությունը։

Ատոմակայանը կառուցվում է հանրապետության հարավ-արևմուտքում։ AEOI-ի ներկայացուցիչները դատապարտել են Վաշինգտոնի գործողությունները։

Կիրակի օրը ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի դեմ հարվածների ևս մեկ փուլի մասին: Պայթյուններ են որոտացել Սիրիկ, Բանդար Աբբաս և Քեշմ կղզի քաղաքներում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder