Գայանայում լաստանավի վթարից հետո փրկվածների թիվը գերազանցել է 50-ը
Հասարակություն
18:30 19/07/2026
Աշխարհ

Գայանայում լաստանավի վթարից հետո փրկվածների թիվը գերազանցել է 50-ը

Գայանայի ափերի մոտ 116 մարդ տեղափոխող լաստանավի խորտակումից հետո փրկվածների թիվը գերազանցել է 50-ը։Այդ մասին հայտնել է վարչապետ Մարկ Ֆիլիպսը։

«Հուլիսի 18-ի ուշ երեկոյան MV Barima-ի կողմից աղետի ազդանշան ուղարկելուց հետո իրականացված որոնողական գործողությունների ընթացքում փրկվել է հիսուներեք մարդ», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ գրել է վարչապետը Facebook-ում։

Ավելի վաղ հարավամերիկյան երկրի հանրային աշխատանքների նախարար Խուան Էդգհիլը հայտնել էր, որ MV Barima-ն, որի վրա 116 մարդ է եղել, խորտակվել է Գայանայի ափերի մոտ, և փրկվել է ութ մարդ։ Գայանայի Demerara Waves լրատվական պորտալը հայտնել է, որ նավը խորտակվել է շաբաթ  ուշ երեկոյան։ Ըստ պորտալի՝ այն լաստանավ էր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գայանայում լաստանավի վթարից հետո փրկվածների թիվը գերազանցել է 50-ը