Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի ԱԳՆ-ն ստացել է ԱՄՆ-ի հետ լարվածության թուլացման առաջարկներ
Իրանը հրադադարի առաջարկներ է ստացել Միացյալ Նահանգներից։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղաեյին։
«Կան առաջարկներ, մենք դրանք ստացել ենք, բայց թույլ տվեք չմանրամասնել»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ ասել է նա՝ պատասխանելով դրանց վերաբերյալ հարցին ։
Դիվանագետը հավելել է, որ միջնորդները աշխատում են մեղմել այս ամսվա սկզբին Վաշինգտոնի և Թեհրանի միջև առաջացած լարվածությունը։
WP թերթը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, պնդում է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է Իրանի հետ լայնածավալ պատերազմի՝ մեծացնելով իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում: WSJ-ն նաև հաղորդել է այնտեղ ամերիկյան մարտական ինքնաթիռների և տանկերի տեղակայման մասին:
տական ինքնաթիռների և տանկերի տեղակայման մասին: