Իրանի ԱԳՆ-ն ստացել է ԱՄՆ-ի հետ լարվածության թուլացման առաջարկներ
Քաղաքական
12:53 20/07/2026
Տարածաշրջան

Իրանի ԱԳՆ-ն ստացել է ԱՄՆ-ի հետ լարվածության թուլացման առաջարկներ

Իրանը հրադադարի առաջարկներ է ստացել Միացյալ Նահանգներից։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղաեյին։

«Կան առաջարկներ, մենք դրանք ստացել ենք, բայց թույլ տվեք չմանրամասնել»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ ասել է նա՝ պատասխանելով դրանց վերաբերյալ հարցին ։

Դիվանագետը հավելել է, որ միջնորդները աշխատում են մեղմել այս ամսվա սկզբին Վաշինգտոնի և Թեհրանի միջև առաջացած լարվածությունը։

 

WP թերթը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, պնդում է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է Իրանի հետ լայնածավալ պատերազմի՝ մեծացնելով իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում: WSJ-ն նաև հաղորդել է այնտեղ ամերիկյան մարտական ​​ինքնաթիռների և տանկերի տեղակայման մասին:

տական ​​ինքնաթիռների և տանկերի տեղակայման մասին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանի ԱԳՆ-ն ստացել է ԱՄՆ-ի հետ լարվածության թուլացման առաջարկներ