Իրանը մեկնաբանել է Մերձավոր Արևելքում ամերիկյան նոր ռազմական տեխնիկայի տեղակայման փաստը
Քաղաքական
17:29 20/07/2026
Տարածաշրջան

Իրանը մեկնաբանել է Մերձավոր Արևելքում ամերիկյան նոր ռազմական տեխնիկայի տեղակայման փաստը

ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արևելքում նոր ռազմական տեխնիկայի տեղակայումը հակասում է Վաշինգտոնի՝ Իրանի հետ պատերազմը շարունակել չցանկանալու հայտարարություններին։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է  Իսլամական Հանրապետության Մեջլիսի (միապալատ խորհրդարան) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին։

«Ամերիկացիները անընդհատ նոր ռազմական տեխնիկա են տեղակայում տարածաշրջանում՝ միաժամանակ պնդելով, որ փորձում են դադարեցնել պատերազմը։ Գործողությունները պետք է հաստատեն այդ հայտարարությունները, այլ ոչ թե հակասեն դրանց», -գրել է նա իր գրառման մեջ։

Ղալիբաֆը հավելել է, որ Իրանը մանրակրկիտ ուսումնասիրել է ԱՄՆ բոլոր մարտավարությունները և պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնի վարչակազմը կփնտրի Իրանի հետ հակամարտության դիվանագիտական ​​լուծում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը մեկնաբանել է Մերձավոր Արևելքում ամերիկյան նոր ռազմական տեխնիկայի տեղակայման փաստը