Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններն անխուսափելի են. Սարիկ Մինասյան
Գյումրու ավագանու ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը հայտարարել է՝ ներկայացրել է դիմում Գյումրու ավագանու անդամի լիազորություններս դադարեցնելու վերաբերյալ։
«Իմ քաղաքական գործունեությունը շարունակելու եմ որպես Ազգային Ժողովի պատգամավոր, շարունակելով ավելի լայն լիազորություններով և մեծ նվիրումով մշտապես լինել Գյումրու և գյումրեցիների կողքին։
Քաղաքս ունի հոգատար և պրոֆեսիոնալ կառավարման կարիք, ինչի բացակայության պատճառով ավագանու արտահերթ ընտրություններն անխուսափելի են»,-նշել է նա։