«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստները ամենաշատ գոլերն են խփել ԱԱ-ում
Սպորտ
11:10 21/07/2026
Աշխարհ

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստները ամենաշատ գոլերն են խփել ԱԱ-ում

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստները խփել են ամենաշատ գոլերը 2026 թվականի Աշխարհի առաջնությունում։ sport24.ru-ի հաղորդմամբ, ակումբի ֆուտբոլիստները խփել են 22 գոլ, որոնց առաջատարը Կիլիան Մբապեն է (10)։

ՊՍԺ-ն ակումբային վարկանիշային աղյուսակում երկրորդն է (16), իսկ «Արսենալը»՝ երրորդը (13)։

Չորրորդ տեղը կիսում են «Բավարիան», «Սանդերլենդը», «Քրիսթալ Փելասը» և «Ինտեր Մայամին»՝ ութական գոլերով։ Արգենտինացի Լիոնել Մեսսին խփել է «Ինտերի» բոլոր գոլերը։

2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիան 1-0 հաշվով հաղթել է Արգենտինային։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder