Հայհիդրոմետը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին
Հասարակություն
14:38 21/07/2026
Հայաստան

Հայհիդրոմետը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին

«Հայհիդրոմետ ծառայության կանխատեսումների համաձայն՝ հուլիսի 21-26-ին Արարատյան դաշտում, Երևանում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»։ Նման կանխատեսում է հրապարակել  Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նշված ժամանակում մասնագետները քաղաքացիներին հորդորում են բնության մեջ գտնվելու ընթացքում պահպանել անվտանգության կանոնները և խուսափել հրդեհի առաջացման պատճառ հանդիսացող գործողություններից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder