Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եկեք Ալիևին նամակ գրենք.Կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակից ձկնաբույծ
«Որ նայում աչքերիդ մեջ սուտ է խոսում, էդ մարդուն ինչ նամակ գրենք։ Եկեք Ալիևին նամակ գրենք՝ կարող է Արցախը հետ տա։ Գրագետ ձևով գրենք՝ գրագետ ձևով գրենք. «5 հազար տարի ապրել ենք այնտեղ, խնդրում եմ հետ տվեք»,-Կառավարության շենքի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ձկնաբույծ Արման Կարչապետյանը;
Նա նման կերպ արձագանքեց դիտարկմանը, որ կառավարությունից չեն ցանկանում իրենց ընդունել և արդյոք հնարավոր է նամակ գրեն Փաշինյանին;
Հարցին թե , որչն է իրեն հետագա պլանները՝ Կարապետյանն ասաց. «Մենք մեկ շաբաթ կարող ենք գնալ գալ. մեկ ամսվա գծած պլան ունենք։ Ձկնաբույծների մի մասը կարող է գնալ աշխատանքի, մյուս մասը գալ կառավարության շենքի դիմաց»։
Կարապետյանը շեշտեց, որ իրեն հիմնական հարցն է պարզելը, թե ինչու կառավարությունը ձկնաբույծներին չի հատկացնում միջոցներ այն օգնությունից, որը տվել է ԵՄ-ն՝ ռուսական սահմանափակումներին դիմակայելու համար։