Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններն անխուսափելի են. Սարիկ Մինասյան
Քաղաքական
16:44 21/07/2026
Հայաստան

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններն անխուսափելի են. Սարիկ Մինասյան

Գյումրու ավագանու ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը հայտարարել է՝  ներկայացրել է դիմում Գյումրու ավագանու անդամի լիազորություններս դադարեցնելու վերաբերյալ։

«Իմ քաղաքական գործունեությունը շարունակելու եմ որպես Ազգային Ժողովի պատգամավոր, շարունակելով ավելի լայն լիազորություններով և մեծ նվիրումով մշտապես լինել Գյումրու և գյումրեցիների կողքին։

Քաղաքս ունի հոգատար և պրոֆեսիոնալ կառավարման կարիք, ինչի բացակայության պատճառով ավագանու արտահերթ ընտրություններն անխուսափելի են»,-նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններն անխուսափելի են. Սարիկ Մինասյան