Խոզի մռութն ու հետևն իրարից չտարբերողը իրավունք ունի՞ խոսել սննդի անվտանգությունից. Ռուսական կողմը մեր վերահսկողին չի վստահում. Պիպոյան
Քաղաքական
14:42 24/07/2026
Հայաստան

Խոզի մռութն ու հետևն իրարից չտարբերողը իրավունք ունի՞ խոսել սննդի անվտանգությունից. Ռուսական կողմը մեր վերահսկողին չի վստահում. Պիպոյան

«Հայկական կողմը, որքան էլ գիտակցի, որ գործ ունենք քաղաքական որոշակի ազդեցության հետ, բարոյական իրավունք չունի խոսել քաղաքականության մասին»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ արձագանքելով «Ռոսսելխոդնադզոր»-ի կողմից հայկական արտադրության կաթնամթերքի ներկրման սահմանափակումների ու դրա հիմնավորումների վերաբերյալ հայտարարությանը։

Նա վստահ է, որ հիմա էլ «ուռա᷉ հայրենասիրություն»  ֆոնի ներքո փորձելու են հարցը կապել քաղաքականության հետ, մինչդեռ եթե քաղաքական տարր չլիներ, ռուսական կողմը չէր գա ՀՀ տարածքում վերահսկողություն իրականացնելու, կվստահեր հայաստանյան վերահսկողին ու դրա հիման վրա որոշում կկայացներ։

«Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ռուսական կողմը հայաստանյան վերահսկողին էլ չի վստահում։ Երբ «Ռոսսելխոդնադզոր»-ը գալիս է Հայաստան, չի ստուգում միայն մեր արտադրողին, ստուգում է նաև մեր վերահսկողին և արձանագրում է, որ մենք չունենք սննդամթերիք անվտանգության ոլորտի ամբողջ շղթայում կառավարման համակարգ»,-ասաց Պիպոյանը՝ նշելով, որ տարիներ շարունակ քննարկվել է այդ համակարգի բացակայության հարցը, ինչպես նաև այն, որ խոզի մռութն ու հետևն իրարից չտարբերող մարդն իրավունք չունի խոսել սննդի անվտանգության մասին։

Նա նկատեց, ռուսական կողմի արձանագրած խախտումներին ի պատասխան եղե՞լ է մի դեպք, երբ հայկական կողմն արձագանքի՝ համաձայն չէ այդ խախտումների հետ։

«Չի եղել, ինչի մասին ենք մենք խոսում։ Այսինքն, այն խախտումների շղթան, որի մասին խոսվում է, դրանից հետո քաղաքականության մասին խոսելը բարոյական չի։ Մարդիկ եկել ենք, ինստիտուտցիոնալ կողմը պահել են, արձանագրել են, գնացել են, ինչ-որ մեկն առարկե՞լ է»,-ասաց ՀԿ նախագահը՝ նշելով, որ չի քննարկում, թե ռուս մասնագետներն այստեղ ինչի են ականատես եղել։

Նշենք, որ ռուսական ծառայությունը որպես կաթնամթերքի ներկրման սահմանափակման հիմնավորում նշում է այն, որ օգտագործվել է վարակված կենդանու կաթ։ Պիպոյանի կարծիքով, խոսքը վերաբերում է բրուցելոզ հիվանդությանը, որի նկատմամաբ ֆորմալ հսկողություն չկա մեր երկրում։

«Ոլորտում օր օրի վիճակը վատանում է և վատանալու է, կրկնեմ, ինձ մոտ տպավարություհ է, որ գործ ունենք ոչ թե Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, այլ ռեմոնտ անող ընկերության հետ»,-ասաց նա։

Պիպոյանի գնահատմամբ, «ինքնիշխանություն» ասելով պետությունը բերել հասցրել են մի իրավիճակի, երբ այսօր մեկ այլ պետություն պլանավորում է մեր ողջ տնտեսությունը։

«Եթե իրականում լիներ ինքնիշխանություն, կունենայինք ագրարային քաղաքականություն ու կիմանայինք, որ չի կարելի արտադրանք արտադրել բացառապես մեկ շուկայի համար, քանի որ որ րոպեին այդ շուկան ցանկանա, մենք չենք կարողանալու իրացնել ողջ ծավալով։ Ուրիշի պատվերով տնտեսություն ձևավորելն ինքնիշխանություն չէ»,-նշեց նա՝ ընդգծելով երբևէ չի ցանկանա, որ Հայաստանը լինի որդեգրված որևէ երկրի կողմից։

«Եվրոպան երբեք չի որդեգրի, Եվրոպան երբեք չի թողնի բրուցելոզով հիվանդ կենդանու կաթը մոտեցնես իրեն, ուր մնաց թե մտցնես իր տարածք»,-նշեց նա։

Մանրամասները՝ ձայնագրությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոզի մռութն ու հետևն իրարից չտարբերողը իրավունք ունի՞ խոսել սննդի անվտանգությունից. Ռուսական կողմը մեր վերահսկողին չի վստահում. Պիպոյան