«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելում է Հայաստանից կաթնամթերքի ներկրումը. Օգտագործվել է վարակված նախրից ստացված կաթ
Տնտեսություն
11:00 24/07/2026
Հայաստան

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելում է Հայաստանից կաթնամթերքի ներկրումը. Օգտագործվել է վարակված նախրից ստացված կաթ

Հուլիսի 14-ից 21-ը «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետներն ստուգումներ են իրականացրել հայկական կաթնամթերք վերամշակող այն ձեռնարկություններում, որոնք նախկինում թույլտվություն էին ստացել իրենց արտադրանքը Ռուսաստան մատակարարելու՝ հիմնվելով անասնաբուժական ծառայության տրամադրած երաշխիքների վրա։

Ըստ ծառայության տարածած հաղորդագրության, իրականացված աշխատանքները հաստատել են 2023–2024 թվականների ստուգումների ընթացքում նախկինում արձանագրված խախտումների կրկնությունը։ Այդ խնդիրները վերաբերում են հետագծելիության համակարգերի վարմանը, հումքի և պատրաստի արտադրանքի համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տրամադրմանը, մուտքային հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացմանը, ռիսկերի կառավարման համակարգերի գործարկմանը և արտադրական հսկողության ծրագրերի կիրառմանը։

«Ընթացիկ ստուգումը բացահայտել է, որ Ռուսաստան մատակարարվող արտադրանքի պատրաստման ժամանակ օգտագործվել է վարակված նախրից ստացված կաթ։

Հաստատվել են դեպքեր, երբ ռուսական շուկայի համար նախատեսված բարձր յուղայնությամբ արտադրանքի արտադրության մեջ օգտագործվել են երրորդ երկրներից ստացված հումքեր՝ չնայած Հայաստանի անասնաբուժական ծառայության նախնական հավաստիացումներին, թե օգտագործվում են բացառապես տեղական կամ ԵԱՏՄ ձեռնարկությունների հումքեր։

Մինչ օրս Հայաստանում դեռևս չի ստեղծվել այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա ստուգել արտադրության մեջ օգտագործվող կաթի կամ կաթնային այլ հումքի ծագումն ու անվտանգությունը։ Սա հատկապես կարևոր է այն անհատներից ստացվող կաթի վերամշակման պարագայում, ովքեր չեն կարող երաշխավորել իրենց արտադրանքի անվտանգությունը։ Բացի այդ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել լաբորատոր ենթակառուցվածքներին։

Հայտնաբերված խախտումների հիման վրա «Ռոսսելխոզնադզոր»-ը միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու խիստ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցումը Ռուսաստան և դադարեցնելու անվտանգության պահանջներին չհամապատասխանող կաթնամթերքի իրացումը ներքին շուկայում։

Հերթական անգամ հաստատվում է, որ Հայաստանին չի հաջողվում արդյունավետ կերպով վերահսկել գյուղատնտեսական արտադրողներին՝ այդ թվում նաև կառավարության 2019 թվականի բարեփոխման հետևանքների պատճառով»,-ասված է ռուսական կողմի հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելում է Հայաստանից կաթնամթերքի ներկրումը. Օգտագործվել է վարակված նախրից ստացված կաթ